Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա առթիվ: Նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով.
«Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով:
Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով»:
Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր:
Հիշեցնենք, որ այս տարվանից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:Այս տարի այդ օրը ապրիլի 27-ն է` այսօր։ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին տրամադրվել է 124 մլն դրամ:
Այսօր Երևանում և մարզերում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ ծառատունկ, մարզական խաղեր, ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, համերգային ծրագիր, թատերական ներկայացումներ, կավճանկարչություն և այլն։
Նշենք, որ այսօր Երևանում մինչև ժամը 24:00-ն երկկողմանի փակ էՄաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվումէ երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա: