Онлайн

Էրդողանի՝ Օսմանյան կայսրության բնակչությանը «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելու հայտարարությունը կոնգրեսմեն Փալոնեն «զզվելի» է որակում

2019-04-26 18:07 , Политика, 155

Էրդողանի՝ Օսմանյան կայսրության բնակչությանը «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելու հայտարարությունը կոնգրեսմեն Փալոնեն «զզվելի» է որակում

ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենք Փալոնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած խոսքերն անվանել է «զզվելի»։

«Ատելությամբ լցված այս խոսքը, որ Էրդողանն ասաց Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, պատմական փաստերի զզվելի ժխտում է»,-գրել է Փալոնեն թվիթերում՝ միաժամանակ տարածելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված թվիթերյան գրառումը, որում Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը չլռել` դա որակելով անձամբ Էրդողանի կողմից հնչեցված ծայրահեղ ատելության խոսք:

Կոնգրեսմեն Փալոնեն նաև գրել է, որ կանգնած է Նիկոլ Փաշինյանի ու հայերի հետ ամենուր՝ դատապարտելու այս դաժան ավտորիտարի կողմից նոր «անկումը»։

Նշենք՝ ապրիլի 24-ին Էրդողանը Օսմանյան կայսրության բնակչությանն անվանել էր «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ»՝ նրանց տեղահանումները համարելով այդ ժամանակ «ամենատրամաբանական վարքագիծ»։

Թուրքիայի նախագահի այս հայտարարությանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ այն համարելով դատապարտելի,վիրավորական և անընդունելի։ «Սա ոչ թե ուղղակի մերժում է, այլ, նույնիսկ, արդարացնում ցեղասպանությունը: Եվ ամենազավեշտալին այն է, որ արդարացնելով ցեղասպանությունը՝ նա փաստացի ընդունում է, որ դա եղել է կազմակերպված գործառույթ իշխանությունների կողմից: Հայերին, մեր նահատակներին, ցեղասպանության զոհերին անվանելով անընդունելի ձևով և արդարացնելով այն, ինչ որ արվել է այն ժամանակվա Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից. այս ամենն արդեն ուղղակի որևէ կերպ չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»,-ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть