«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրեն դիմած հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների բողոքների հիման վրա, ըստ որոնց, նշվել է, թե երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է, որոշել է անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները:
Պատգամավորն, ահա, սեփական փորձարկումների արդյունքում արձանագրում է՝«Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են»։
«Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել: Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին ուղեկցող գրառման մեջ։