Онлайн

«Սեռական բռնության թանգարան»․ իրեր, որոնք խոսում են  

2019-04-26 15:46 , Общество, 290

«Սեռական բռնության թանգարան»․ իրեր, որոնք խոսում են

«Սեռական բռնության թանգարան»․ այս խորագրով «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում բացվել և մինչև ապրիլի 27-ը այցելուներին կներկայանա «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած ցուցահանդեսը, որի մուտքը մինչև 18 տարեկանների համար արգելված է։

Ցուցահանդեսում սեռական բռնության ենթարկված 25 անձանց պատմություններն են` ուղեկցվող դրանց հետ ասոցացվող իրերով` գոտի, գազար, քարտեզ, հղիության թեստ...

Ի՞նչ կերպ է հիմնավորվում ցուցահանդեսի կազմակերպման անհրաժեշտությունը և, թե ինչպիսի՞ն է այցելուների արձագանքը՝ տեղեկացեք տեսանյութից։

Ցուցահանդեսի կազմակերպիչ կազմակերպության ծարգրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ սեռական բռնությունն այն թեմաներից է, որի մասին մարդիկ խուսափում են խոսել, և այս ցուցահանդեսն իր բնույթով առաջինն է, որ հանրությանը կներկայացնի իրական պատմություններ, որոնք ներկայացնում են սեռական բռնության տարբեր դրսևորումները Հայաստանում, սեռական բռնություն վերապրած անձանց հույզերն ու զգացմունքները:

Թե որքան մարդ է սեռական բռնության զոհ դառնում ՀՀ-ում` ոլորտի ներկայացուցիչները դժվարանում են ասել, քանի որ ներկայում սեռական բռնության դեպքերի վերաբերյալ համընդհանուր վիճակագրություն չի վարվում, սակայն միայն ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալներով` 2017թվականին սեռական բռնության ենթարկվածների թիվը 166 է եղել:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть