Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը:
Հիշեցնենք՝ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ըստ այդմ՝ այս տարի այն կտոնեն վաղը՝ ապրիլի 27-ին:
Օրվա առիթով Երևանում նախատեսվում են տասնյակ գիտական, ուսուցողական, մարզական, մշակութային և այլ միջոցառումներ:
Օրակարգը՝ ստորև․
◊ 10:00 – 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան
¤ Հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ
◊ 10:00 – 14:00 Սպորտային Երևան
▪ 1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս
▪ 2. Շաշկու մրցաշար
▪ 3. Նարդու մրցաշար
¤ Հասցե՝ Ամիրյան – Պուշկին փողոցների միջանկյալ հատված
◊ 11:00 – 15:00 Սպորտային Երևան
▪ 11:00 – 12:00 – Բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ
▪ 12:00 – 13:00 – Սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ
▪ 13:00 – 14:00 – Բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ
▪ 14:00 – 15:00 – Սթրիթբոլի ցուցադրական ելույթներ
¤ Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված
◊ 11:00 – 12:30 Հանրային քննարկում՝ Իրազեկ քաղաքացի
¤ Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ
◊ 11։00 – 17։00 Ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը
¤ Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված
◊ 12:00 – 17:00 Ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու
¤ Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված
◊ 13:00 – 14:00 Մանկական տիկնիկային ներկայացումներ՝ Տիկնիկների աշխարհում
¤ Հասցե՝ Պուշկին – Թումանյան փողոցների միջանկյալ հատված
◊11:00 – 12:00 Կերպարվեստի միջոցառումներ Մանկական կավճանկարչություն
¤ Հասցե՝ Ազատության հրապարակ
◊ 11:00 – 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես – վաճառք
¤ Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ
◊ 12:00 – 13:00 Կավե արձանիկների ներկում
¤ Հասցե՝ Պուշկին – Մաշտոց խաչմերուկ
◊13:00 – 17:00 Կավագործության միջոցառում
¤ Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված
◊ 14:00 – 15:00 Մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները
¤ Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված
◊15։00 – 16։30 Ազգագրական համերգային ծրագիր
¤ Հասցե՝ Ամիրյան – Մաշտոց խաչմերուկ
◊ 10:00 – 18:00 Էկո քաղաք
¤ Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված
◊ 16։00 – 18։30 Կինոցուցադրություն՝ Անկախության կինո
¤ Հասցե՝ Ազատության հրապարակ
◊ 19:30 – 21:30 Արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր
Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն
¤ Հասցե՝ Ազատության հրապարակ
Նշենք՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:
Արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:
Միաժամանակ՝ ապրիլի 26-ին, ժամը 21:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ:
Օրվա առիթով մարզպետարանների համակարգմամբ միջոցառումներ կանցկացվեն նաև Հանրապետության բոլոր մարզերում։
ՀՀ կառավարությունը «Քաղաքացու օրը» մարզերում և Երևանում տոնելու համար 124 մլն դրամ է հատկացրել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը