Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծնված լինելու այն զգացողության հետ, որը հային ստիպում է պատասխանատվություն զգալ ինչ-որ ավելի մեծ բանի, քան հենց քեզ համար. Թուրքիան ձախողվել է: Տոնել, գնահատել և սիրել կյանքը: Այս տարի կենտրոնացած եմ դրա վրա», - գրել է Ալեքսիս Օհանյանը:
Նշենք, որ ամերիկահայ գործարարը ծնվել է 1983 թվականի ապրիլի 24-ին Բրուքլինում: Նրա նախնիները եղել են Հայոց ցեղասպանությունը վերապրածներ:
Посмотреть эту публикацию в Instagram
36. Nothing quite like a birthday on April 24th to make an Armenian feel responsible for something bigger than himself.