Онлайн

«Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան

2019-04-25 21:45 , Культура, Шоу бизнес, 140

«Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանը կատարել է հետևյալ գրառումը. «Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»:

Գրառմանը կից Քիմ Քարդաշյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկ ծաղկի լուսանկար:

Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի լուսանկարով, որում վերջինս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քարդաշյանը կիսվել է նաև օգտատերերից մեկի հրապարակմամբ, որում ներկայացված են Քարդաշյանի ամուսնու՝ Քանյե Ուեսթի լուսանկարները Երևանում տված համերգի ժամանակ, որի ընթացքում Քանյե Ուեսթը ցատկել էր Կարապի լիճը:

Лента

Рекомендуем посмотреть