ԱՄՆ-ը չի հերքում պատմական իրողությունը, դա 20-րդ տարի խոշորագույն վայրագություններից մեկն է. դեսպան Լին Թրեյսի - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ը չի հերքում պատմական իրողությունը, դա 20-րդ տարի խոշորագույն վայրագություններից մեկն է. դեսպան Լին Թրեյսի

2019-04-24 17:50 , Политика, 1062

ԱՄՆ-ը չի հերքում պատմական իրողությունը, դա 20-րդ տարի  խոշորագույն վայրագություններից մեկն է. դեսպան Լին Թրեյսի

Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, դա 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին:

«Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում։ Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին,դա 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ», - ասաց դեսպանը:

Լին Թրեյսին ընդգծեց, որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքում:

«Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենքհայ ժողովրդի խիզախ զավակներով, ովքեր կարողացան շարունակել իրենց կյանքը», - նշեց նա:

Лента

Рекомендуем посмотреть