Ժամանակն է, որ Իսրայելը դադարի ենթարկվել Թուրքիայի ճնշմանը. Քնեսեթի անդամները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

Ժամանակն է, որ Իսրայելը դադարի ենթարկվել Թուրքիայի ճնշմանը. Քնեսեթի անդամները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2019-04-24 17:48 , Политика, 1168

Ժամանակն է, որ Իսրայելը դադարի ենթարկվել Թուրքիայի ճնշմանը. Քնեսեթի անդամները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի Քնեսեթի անդամները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը և դադարի ենթարկվել Թուրքիայի ճնշմանը: Մենք բարոյական և պատմական պատասխանատվություն ունենք հիշելու ցեղասպանությունը և հաստատելու «այլևս երբեք» կարգախոսը: Սա ճիշտ է յուրաքանչյուր ազգի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Յաիր Լապիդը:

«Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազը գրել է. «Այսօր մենք հիշում ենք հայ ժողովրդի հոլոքոսթը: Նրանց երրորդ մասը սպանվել է թուրքերի կողմից: Ժամանակն է, որ Իսրայելը Հայոց ցեղապանությունը պաշտոնապես ճանաչի»:

Ավելի վաղ Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, սակայն այն չի հաստատվել օրինագծի տեսքով, ինչը պարտադիր է կառավարությանը ներկայացնելու համար:

2015-ին Իսրայելը երկու ներկայացուցչից կազմված պատվիրակություն է ուղղարկել Երևան `Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը մասնակցելու համար:

Лента

Рекомендуем посмотреть