Կանադայի Նոր Շոտլանդիա (Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինկին նվիրված միջոցառումները, տեղեկացնում է horizonweekly-ն:
ՅարմութըՔորնինկի ծննդավայրն է, այնտեղ էլ պետք է տեղադրվի Սառա Քորնինկի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։
Սառա Քորնինկը 1919 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի (Near East Relief) կողմից ուղարկվել էր Միջին Արևելք՝ օժանդակելու հազարավոր հույն, հայ, ասորի գաղթականների։ Նա իր կյանքը վտանգելով՝ փրկել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի։
Որպես բուժքույր, Սառան նախ հաստատվել է Հայաստանում՝ Երևանի մոտ, հարյուր հազարավոր գաղթականների կողքին, որոնցից շատերը վարակիչ հիվանդություններով էին տառապում։
Սառա Քորնինկը մահացել է Յարմութում 1969 թվականին, 97 տարեկանում։2017 թվականինՍառա Քորնինկը Տորոնտոյի հայ համայնքի կողմից արժանացել է Outstanding Canadian Award-ին: