Երևանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 չորրոդ սերդի կործանիչները կփոխարինվեն 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչներով։ Այդ մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է ՌԴ պաշտպանական գերատեսչության աղբյուրը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում ռուսական ավիաբազային նախատեսվում է փոխանցել 18 օդանավ:
«Ավիաբազան Սու-30ՍՄ-ներով ծրագրվում է համալրել արդեն հաջորդ տարի՝ երկու փուլով՝ 2020-2021 թվականներին»,-ասել է գործակալության աղբյուրը՝ տեղեկացնելով, որ թռիչքներն իրականացնող անձնակազմը վերապատրաստվելու է։
«Ինքնաթիռների մատակարարման մեկնակին՝ օդաչուների մի մասը կգործուղվի Լիպեցկի ավիակենտրոն վերապատրաստման, իսկ մի մասը կշարունակի ծառայությունը «Էրեբունի» ավիաբազայում»,-մանրամասնել է գործակալության զրուցակիցը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը