Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր անվճար երթուղիներ կգործեն։
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ այդ օրը ժամը 08:30-ից մինչև 22:00-ն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.
• Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:
• Հ. 2 երթուղի ՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան, Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: