Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով

2019-04-21 10:26 , Культура, Шоу бизнес, 1238

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, երեկոյի ընթացքում կներկայացնի Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, «Քոչարի» և «Բերդ պար», «Ես սիրեցի» (պրեմիերա) ստեղծագործությունները:

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939թ., Երևանում: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթ 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.` Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում:

Հեղինակել է բազում ինքնատիպ ստեղծագործություններ: 1970 թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Лента

Рекомендуем посмотреть