Հոլանդահայերը երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր` պահանջելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը - RadioVan.fm

Онлайн

Հոլանդահայերը երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր` պահանջելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը

2019-04-20 21:45 , Общество, 1334

Հոլանդահայերը երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր` պահանջելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը

Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի «Plein» հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր:

Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ:

Лента

Рекомендуем посмотреть