Ֆրանսիացի պատգամավոր Սոնյա Քրիմի. «Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ» - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիացի պատգամավոր Սոնյա Քրիմի. «Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ»

2019-04-19 17:54 , Политика, 1066

Ֆրանսիացի պատգամավոր Սոնյա Քրիմի. «Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ»

Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմին հարցազրույց է տվել «Euronews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը։

Ինչպես հայտնի է Անթալիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ Քըրմիի և Չավուշօղլուի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանության թեմայով։

Չավուշօղլուին զայրացրել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահի խոսքերին տված Քրիմիի արձագանքը։ Վերջինիս արձագանքին ի պատասխան՝ Չավուշօղլուն Ֆրանսիային մեղադրել էր Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ կազմակերպելու մեջ։

Անդրադառնալով այս միջադեպին՝ Քրիմին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է.

«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է ժողովորդավարության մասին դասեր տալ Ֆրանսիային։ Գիտեմ, որ մեր ժողովրդավարությունը կատարյալ չէ, սակայն,համենայն դեպս,Ֆրանսիայի բանտերում լրագրող չկա»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Շենթոփը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահին՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար։

Աղբյուր` Ermenihaber.

Лента

Рекомендуем посмотреть