Միջուկային աղետը կհաջողվի կանխել միայն կանանց. Foreign Policy - RadioVan.fm

Онлайн

Միջուկային աղետը կհաջողվի կանխել միայն կանանց. Foreign Policy

2019-04-18 18:43 , Мир, 1065

Միջուկային աղետը կհաջողվի կանխել միայն կանանց. Foreign Policy

Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում: Այս կարծիքը հայտնել Է Foreign Policy հանդեսի մեկնաբան, Fuller Project լրագրողական նախագծի հիմնադիր Զանտի Շարֆը` ապրիլի 15-ին հրապարակված նյութում:

Լրագրողուհին կարծում Է, որ այդ բնագավառում տղամարդկանց «գերիշխանությունը» մեծացնում Է միջուկային պատերազմի հավանականությունը. նա վկայակոչում Է այն ուսումնասիրությունները, որոնց շրջանակներում մոդելավորվում Էին ռազմական խաղերը: Դրանց եզրակացությունների համաձայն, տղամարդիկ ավելի են հակված ագրեսիվ և ռիսկային վարքագծի:

Շարֆը նաև մատնանշում Է խաղաղապահ բնագավառի հետազոտությունները. հաշտության բանակցություններին կանանց մասնակցությունն, ըստ նրա, նկատելիորեն մեծացնում Է այն բանի հավանականությունը, որ կողմերը համաձայնության կգան: Դրա հիման վրա նա հայտարարում Է, որ միջազգային հրթիռային պայմանավորվածություններն ավելի բարեխղճորեն կպահպանվեին, եթե համապատասխան մարմիններում իգական սեռի ավելի շատ աշխատողներ լինեին:

Մինչդեռ միջուկային զենքի չտարածման շուրջ բանակցություններում կանայք ներկայացնում են միայն մասնակիցների քառորդ մասը: Որպեսզի նրանց ազդեցությունը նկատելի դառնա, գրում Է Շարֆը, պահանջվում Է անցնել 30 տոկոսի սահմանը:

Ի թիվս այլ միջոցների, նա ԶԼՄ-ներին առաջարկում Է ավելի շատ ուշադրություն դարձնել այդ ոլորտի կին աշխատողների վրա:

Лента

Рекомендуем посмотреть