ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում է կայացրել «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 124 մլն դրամ գումար հատկացնել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ գումարով կառավարությունն ակնկալում է Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներն անցկացնել պատշաճ կերպով։
Քաղաքացու օրը կնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի՝ ապրիլի 27-ին:
Կառավարության որոշմամբ «Քաղաքացու օրը» հայաստանյան օրացույցում ամրագրվել է ի նշանավորումն 2018-ի գարնանը ծավալված համաժողովրդական շարժման հաղթանակի և նախորդ 20 տարիների իշխանությունների քաղաքականապես ավարտված ուղու։