Շուրջ 3000 քաղաքացի աչքի վիրահատման կենթարկվի անվճար - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 3000 քաղաքացի աչքի վիրահատման կենթարկվի անվճար

2017-09-15 18:18 , Медицина, здоровье, 2721

Շուրջ 3000 քաղաքացի աչքի վիրահատման կենթարկվի անվճար

Հանրապետությունում մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում կատարվող կատարակտի անվճար (ներառյալ` ոսպնյակի արժեքը) վիրահատությունների ծրագրի նոր փուլ։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ պետպատվերի շրջանակում կվիրահատվի 2017-2018 թվականներին Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի:

Մինչև այժմ վիրահատություններն իրականացվում էին և կշարունակվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում:

Այսուհետև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2017-2018 թվականներին ծրագիրը կիրականացվի նաև «Շենգավիթ», «Նաիրի» (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններում։

Հերթագրման համար անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող բժշկական կազմակերպությանը։

Ծրագրի շրջանակում կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, հրամանում նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող հետևյալ անձանց`

Ծրագրի շրջանակում կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրվում է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, հրամանում նշված ոլորտներում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող հետևյալ անձանց`

1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

2) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և ստորև թվարկված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք`

ա. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն,

բ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ

գ. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ),

դ. Հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ),

ե. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ,

զ. Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում` ուսուցչի օգնական),

է. Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան,

ը. Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ,

թ. Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ),

ժ. Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար,

ժա. Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ։

3) Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք։

3) «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք։

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված և ստորև թվարկված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող, ինչպես նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների, նկարիչների, գրողների, թատերական գործիչների, կոմպոզիտորների միություններում անդամագրված անձինք`

ա. գրադարաններ,

բ. թանգարաններ,

գ. մշակույթի տներ, կենտրոններ,

դ. թատրոններ,

ե. համերգային կազմակերպություններ,

զ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

է. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ը. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

թ. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ժբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,

ժգ.«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Շահառուների բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք են հանդիսանում համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը`

1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները՝ տեղեկանք տրված սոցիալական աջակցության տարածքային բաժնի (գործակալության) կողմից՝ տրված վերջին մեկ ամսվա ընթացքում,

2. սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված շահառուների համար՝ աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գրքույկի հաստատված պատճեն կամ աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք աշխատանքի վայրից:

3. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենները պահվում են ինչպես ուղեգրող կազմակերպություններում, այնպես էլ` բժշկական օգնություն ու սպասարկում իրականացրած կազմակերպություններում:

Ծրագրի շրջանակում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվում է` տվյալ շահառուին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության մշտական գործող հանձնաժողովների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով` տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով կարգավորված առանձին դեպքերում ուղեգրի բացակայության պարագայում ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք է հանդիսանում ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպության ակնաբույժի եզրակացությունը:

Ծրագրի շրջանակում իրականացվում են առնվազն հետևյալ խորացված ակնաբուժական հետազոտությունները`

ա) Օֆտալմոսկոպիա և ճեղքային լամպով հետազոտում,

բ) Տոնոմետրիա,

գ) Ռեֆրակտոմետրիա,

դ) Ուլտրաձայնային հետազոտություն, իսկ մարզային կենտրոններում դրա բացակայության դեպքում` պերիմետրի:

Նախատեսված հետազոտությունների ծավալից դուրս բժշկական ցուցումներին համապատասխան լրացուցիչ հետազոտություններն իրականացվում են վճարովի` լրացուցիչ իրականացված բոլոր հետազոտությունները միասին ոչ ավելի, քան 5000 դրամ:

Հետազոտվողի մոտ սոմատիկ խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան մասնագետի կոնսուլտացիա ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում:

Վիրահատությունն իրականացվում է հետազոտության արդյունքում բժշկական ցուցումների առկայության ինչպես նաև վիրահատության հակացուցումների բացակայության դեպքում։ Վիրահատության իրականացումից հետո հիվանդին նշանակվում է հետվիրահատական բուժում և այդ շրջանում առնվազն մեկ անգամ տրամադրվում է խորհրդատվություն այն բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից, որտեղ կատարվել է շահառուի վիրահատական միջամտությունը:

Նշենք, որ նախարարի հրամանով հաստատված չափաքանակների ամսական հավասար համամասնության սպառման դեպքում իրականացվում է հերթագրում՝ կենտրոնացված կարգով։

Այդ նպատակով ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր հերթագրման վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում նախարարության «Թեժ գիծ» ծառայությանը։ Այն սահմանված կարգով մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:

Հերթագրման վերաբերյալ հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում):

ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրի ամբողջ ընթացքում կիրականացնի մշտադիտարկում` տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը վերահսկելու նպատակով:

Լրացուցիչ հարցերի, պարզաբանումների կամ դժգոհությունների դեպքում կարող եք զանգահարել նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով։

Лента

Рекомендуем посмотреть