Онлайн

«Մենք արդեն մեկ տարի է՝ պատրաստվում էինք այս արարողությանը». Քիմ Քարդաշյանը մասնակցել է Կալիֆորնիայի համալսարանում հոր անունը կրող կենտրոնի բացմանը  

2019-04-17 20:35 , Культура, Шоу бизнес, 93

«Մենք արդեն մեկ տարի է՝ պատրաստվում էինք այս արարողությանը». Քիմ Քարդաշյանը մասնակցել է Կալիֆորնիայի համալսարանում հոր անունը կրող կենտրոնի բացմանը

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA) հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անունը կրող` Կերակրափողի առողջության կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Մենք արդեն մեկ տարի է՝ պատրաստվում էինք այս արարողությանը: Իմ ցանկությունն է, որ մյուս ընտանիքները կարողանան ունենալ ավելի շատ տեղեկություն, ինչը թույլ կտա կենտրոնանալ առողջության ու հիվանդության կանխարգելման վրա»,- նշել է Քարդաշյանը:

Արարողությանը ներկա են եղել նաև Ռոբերտ Քարդաշյանի առաջին կինը՝ Քիմի մայր Քրիս Ջեները և նրա մյուս դուստր Քլոեն:

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ կերակրափողի քաղցկեղից:

Лента

Рекомендуем посмотреть