«Ինձ համար ամենաէականը ձեր՝ իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է». «Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում - RadioVan.fm

Онлайн

«Ինձ համար ամենաէականը ձեր՝ իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է». «Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

2019-04-17 20:27 , Культура, Шоу бизнес, 1110

«Ինձ համար ամենաէականը  ձեր՝  իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է». «Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ապրիլի 16-ին ելույթ ունեցավ Երևանում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության 113-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Երգչուհին երկրպագուներին մեծ տոն նվիրեց՝ կատարելով հանրահայտ ու սիրված հիթեր:

«Ինձ համար կարևոր չէ, թե ես աշխարհի որ երկրում եմ համերգներով հանդես գալիս, ինձ համար ամենաէականը ձեր՝ իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է: Շատ կցանկանայի ավելի շատ երգել ու ավելի բարդ ստեղծագործություններ ներկայացնել, բայց մի քիչ վատառողջ եմ», - նշեց Սրբուկը:

Նա խոստացավ նոր համերգային ծրագրով երաժշտասերներին ներկայանալ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթից վերադառնալուց հետո:

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Սրբուհի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից:

Лента

Рекомендуем посмотреть