Հորդոր ԱԳԼՃԿ-ներին․ մայիսի 1-ից գազը վաճառել կիլոգրամով - RadioVan.fm

Онлайн

Հորդոր ԱԳԼՃԿ-ներին․ մայիսի 1-ից գազը վաճառել կիլոգրամով

2019-04-17 18:36 , Общество, 1977

Հորդոր ԱԳԼՃԿ-ներին․ մայիսի 1-ից գազը վաճառել կիլոգրամով

ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին՝ լցակայաններում գազի վաճառքը 2019թ-ի մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից: Այդ հորդորով այսօր հանդես է եկել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ)՝ տեղեկացնելով՝ Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի մեկից:

ՇՎՏՄ-ն սպառողներին խնդրում է լինել հանրային վերահսկող, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլփոստերից որևէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով:

Лента

Рекомендуем посмотреть