Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: Այդ մասին գրում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ փաստելով կոնկրետ օրինակներով։
«Օրինակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494քմ տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով:
Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության վրա, Վերնիսաժի հարևանությամբ գրասենյակային տարածք՝ մետրը 250 դրամով: Համեմատության համար, օրինակ, Զեյթունում ես բնակարան եմ վարձակալում՝ մետրը մոտ 1800 դրամով: Սովորական տուն՝ համեստ «եվրոռեմոնտով» ու սովետական կահույքով: Զեյթունում:
Ասում են՝ Բուզանդի շենքի վիճակն էնպիսին է, որ տարածքի վարձակալության գինը բարձր լինել չի կարող: Օքեյ, բայց էդ դեպքում ևս մի համեմատություն. նույն շենքում մեկ այլ կուսակցություն՝ Հայաստանի կոմկուսը տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով քառակի ավել՝ 1000 դրամ»,-գրել է Հ․ Կարապետյանը: