Մայրաքաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակվում է․ ապամոնտաժվել է հերթական սրճարանը։
«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձև զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:
Օղակաձև այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ ևս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի»,-այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք՝նախորդ ամիս ապամոտաժվել են նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում գործունեություն ծավալած սրճարանները, որոնց փոխարինելու է գալու նոր պուրակ: