Ապրիլի 21-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը:
Դրան հաջորդող երկուշաբթին՝ ապրիլի 22-ը, ի հակառակ նախորդ տարիների, այս տարի աշխատանքային կլինի․ ՀՀ կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել։
Նշենք՝ ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սովորաբար սահմանում էր ոչ աշխատանքային՝ աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը: