«Անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում»․ Դավիթ Սանասարյան - RadioVan.fm

Онлайн

«Անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում»․ Դավիթ Սանասարյան

2019-04-17 13:19 , Право, 1946

«Անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում»․ Դավիթ Սանասարյան

«Գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կառուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով հարուցված քրգործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու վերաբերյալ հրապարակումներին։

«Մտա ֆեյսբուք, պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել: Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես պայքարելու եմ, ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով… Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Դավիթ Սանասարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նախօրեին «Փաստինֆոն» գրեց, թե նշյալ քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Лента

Рекомендуем посмотреть