Онлайн

Կասկածու՞մ եք ջրաչափի աշխատանքին, ինչպե՞ս բողոքարկել․ Պաշտպանն իրազեկում է

2019-04-16 19:03 , Общество, 265

Կասկածու՞մ եք ջրաչափի աշխատանքին, ինչպե՞ս բողոքարկել․ Պաշտպանն իրազեկում է

Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

Օմբուդսմենի գրասենյակից նշում են, որ ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։

Մասնավորապես՝

1.Արդյոք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

2.Ի՞նչ ժամկետներում և որտե՞ղ է դիմողի բնակարանում տեղադրվում ջրաչափը,

3.Ինչպե՞ս է հաշվարկվում ջրաչափով մատուցված ծառայության քանակը,

4.Ի՞նչ անել, երբ ծորակից անորակ ջուր է մատակարարվում,

5.Ի՞նչ անել, երբ համաձայն չեք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության վճարման հաշիվների հետ,

6.Ի՞նչ անել, երբ ջրաչափի աշխատանքը թվում է կասկածելի,

7.Ի՞նչ պատասխանատվություն է կրում բաժանորդը ջրաչափի խախտման համար,

8.Որքա՞ն կարող է լինել ջրամատակարարման ընդհատման տևողությունը և ի՞նչ պարտականություններ ունի մատակարարը այդ ժամանակ,

9.Ի՞նչ անել, եթե պատրաստվում եք երկար ժամանակով բացակայել բնակարանից,

10.Ինչպե՞ս բողոքարկել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործողությունները,

11.Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին և այլն:

Նշվում է, որ այն դեպքում, երբ դիմողի կողմից բարձրացված հարցը չի վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, այլ կրում է անհատական բնույթ, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:

Лента

Рекомендуем посмотреть