Սպորտի նախարարությունն արձագանքում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի գրառմանը - RadioVan.fm

Онлайн

Սպորտի նախարարությունն արձագանքում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի գրառմանը

2019-04-16 18:08 , Спорт, 1728

Սպորտի նախարարությունն արձագանքում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի գրառմանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող է «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ» որակված ֆինանսական աջակցության կասեցման վերաբերյալ գրառմանը։

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 (http://msy.am/files/post/1555402004-64-A-1.PDF) և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF) հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը:

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Այդ կարգի III կետով սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որի 5-րդ ենթակետի համաձայն անհրաժեշտ է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть