Онлайн

Տպավորիչ համերգ. կազմակերպիչները խոստանում են անակնկալներ Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան երեկոյին

2019-04-15 22:17 , Культура, Шоу бизнес, 218

Տպավորիչ համերգ. կազմակերպիչները խոստանում են անակնկալներ Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան երեկոյին

Մայիսի 26-ին ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երևանյան «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագծի հեղինակը ArmCentre-ի հիմնադիր Վահե Հարությունյանն է:

Նախագծի համահեղինակ, ֆրանսահայ պրոդյուսեր Հայկ Շահբազյանն ասել է, որ համերգի առաջարկը եղել է Հայաստանից՝ «ArmCentre Group»-ից: Շանսոնյեի հիշատակին նվիրված համերգային ծրագիրը կանցկացվի Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո:

Համերգի կազմակերպիչները հայտնում են, որ Շառլ Ազնավուրի կատարումներով հայաստանյան բեմում կլինեն ճանաչված ֆրանսիացի արտիստներ Պատրիկ Ֆիորին, Սլիմանը, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, երիտասարդ երգիչ Րաֆֆի Արտոն և ուրիշներ: Հայտնի երաժիշտներին կնվագակցի Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

«Բոլորը մեծ պատիվ են համարել Շահբազյան պրոդյուսերական կենտրոնի առաջարկը՝ ներգրավվել Ազնավուրի հոբելյանական նախագծում և հանդես գալ նրա երկրպագուների համար: Եվ մեզնից այդ առումով այնքան քիչ ջանք ու ժամանակ է պահանջվել, որպեսզի ի մի բերվենք և հասկանանք ինչ ծրագիր ենք կազմում»,- ասել է Փարիզի՝ «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Հայկ Շահբազյանը։

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ երգեր են հնչելու համերգի ընթացքում։ Կազմակերպիչները խոստանում են անակնկալներ։ Հայկ Շահբազյանը վստահ է, որ ամենատպավորիչ համերգային երեկոն կունենան Երևանում:

Նա տեղեկացրել է, որ ֆրանսիացի կատարողները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան նախ Ազնավուրի երկու հայրենիքներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում, ապա տարվա ընթացքում նախատեսում են համերգներ Մոսկվայում և ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալֆորնիայում:

Նախագծի հեղինակները մտադիր են այս համերգաշարովաշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրիհիշատակին տուրք մատուցել:

Նշենք, որ համերգը կայանալու է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Лента

Рекомендуем посмотреть