«Հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա». Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի «քավր» տարբերակը - RadioVan.fm

Онлайн

«Հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա». Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի «քավր» տարբերակը

2019-04-15 22:03 , Культура, Шоу бизнес, 1289

«Հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա». Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի «քավր» տարբերակը

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը:

Քավրը ստեղծվել է հայտնի երաժիշտ ու ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ համագործակցության արդյունքում: Այն ջազային ոճում է:

«Շատ ուրախ եմ, որ երգս նորովի եմ ներկայացրել հանդիսատեսին, հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա և շատ երջանիկ եմ, որ համագործակցել ենք Վահագն Հայրապետյանի հետ», - նշել է Սրբուկը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից:

Лента

Рекомендуем посмотреть