Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին մեդալները նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր մոտեցումը ի վերջո գլխավերևում պահելով 165 կգ: Հովհաննիսյանն այս ձևում զբաղեցրեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր, իսկ Հովհաննիսյանը` 195 կգ:
Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: