ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքի օգտատերերին տեղեկացնում է սոցիալական այդ կայքում վիրուսի տարածման վտանգի մասին։
«Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուքում» այս հղմամբ (հղումը՝ լուսանկարում-խմբ.) վիրուս է տարածվում։ Նամակը ուղարկում են ձեր ընկերների էջերից, որոնց արդեն կոտրել են։
Հղումով մի մտեք ու մի գրանցվեք, այլապես ձեր էջը նույնպես վտանգի կենթարկեք»,-զգուշացնում է գործակալությունը՝ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ։