Վերելակ և հարմարեցված սանհանգույցներ Հայաստանի պատմության թանգարանում՝ տարեցների և հատուկ կարիքներով անձանց համար - RadioVan.fm

Онлайн

Վերելակ և հարմարեցված սանհանգույցներ Հայաստանի պատմության թանգարանում՝ տարեցների և հատուկ կարիքներով անձանց համար

2019-04-12 19:08 , Культура, Шоу бизнес, 1354

Վերելակ և հարմարեցված սանհանգույցներ Հայաստանի պատմության թանգարանում՝ տարեցների և հատուկ կարիքներով անձանց համար

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և տարեցների մուտքը Հայաստանի պատմության թանգարան մատչելի դարձնելու նպատակով թանգարանի շենքում մեկնարկել և շարունակվում են վերելակի և հատուկ հարմարեցված սանհանգույցների տեղադրման աշխատանքները։

ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով թանգարան է այցելել փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Գերատեսչությունից հայտնում են, որ վերելակը և հատուկ հարմարեցված սանհանգույցները շահագործման կհանձնվեն 2019 թվականի մայիսի վերջին։

Ավելի վաղ Հայաստանի պատմության թանգարանից հայտնել էին, որ տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց թանգարան այցելելու հնարավորություն ընձեռելու համար վերակառուցողական աշխատանքներ են իրականացվելու, ինչի հետևանքով ս․թ․ փետրվարի 25-ից մինչև ապրիլի 30-ը թանգարանի որոշ ցուցասրահներ չեն գործի։

Лента

Рекомендуем посмотреть