Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկման առարկա դառնա Թուրքիայի խորհրդարանում․ Կարո Փայլան - RadioVan.fm

Онлайн

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկման առարկա դառնա Թուրքիայի խորհրդարանում․ Կարո Փայլան

2019-04-12 14:54 , Политика, 1378

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկման առարկա դառնա Թուրքիայի խորհրդարանում․ Կարո Փայլան

«Որպեսզի Հայոց ցեղասպանությունը դադարի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարաններում քննարկվել՝ այն պետք է քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, ա՛յն երկրի, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել»,-թվիթերում գրել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին։

Գարո Փայլանի համոզմամբ՝ հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինել միայն այն արդարությունը, որը Թուրքիայում կգտնվի:

«Արևմտյան Հայաստանի՝ Անատոլիայի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում»,-եզրափակել է գրառումը Թուրքիայի հայազգի պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց ու դատապարտեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով երկրի կառավարությանը ևս ճանաչել այն և խնդրին տալ միջազգային հնչեղություն, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ի հրամանագրով ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ազգային հիշատակի օր:

Лента

Рекомендуем посмотреть