Հայաստանի կառավարությունը «Սպայկա»-ի խնդրով դիլեմայի առաջ է - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի կառավարությունը «Սպայկա»-ի խնդրով դիլեմայի առաջ է

2019-04-11 18:30 , Право, 1367

Հայաստանի կառավարությունը «Սպայկա»-ի խնդրով դիլեմայի առաջ է

Հայաստանի կառավարությունը «Սպայկա» ընկերության խնդրով դիլեմայի առաջ է կանգնած, սակայն տնտեսական շահը չի ստորադասի իրավականին։

«Մենք «Սպայկա»-ի ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկա»-ն որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։ Բայց դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո, մենք չենք ուզում, որ «Սպայկա»-ի գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ապրիլի 8-ին բավարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը, որի շուրջ 5 ժամ տևած քննությունը կայացել էր ապրիլի 5-ին:

ՊԵԿ-ի պնդմամբ՝ բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը։ ՊԵԿ-ը չի բացառում, որ գումարի չափը կարող է աճել:

«Սպայկա»-ի տնօրենը մեղադրանքը շինծու է որակում: Ընկերությունը երեկ հայտարարեց, որ տնօրենի կալանավորման, բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթացի պայմաններում, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները, հնարավոր է դադարեցվի մի քանի տասնյակ համայնքներից պլանավորված մթերումները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть