Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է․ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է․ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար

2019-04-11 15:08 , Политика, 1144

Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է․ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար

Ակնհայտ է՝ Հայաստանը բացարձակ եվրոպական երկիր է, եվրոպական արժեքներով։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստրասբուրգում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Նա միաժամանակ նշել է, որ ՀՀ վարչապետի հետ ունեցել են շատ արդյունավետ հանդիպում։

«Անդրադարձել ենք Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին, ինչը վերջին գործողությունն էր խաղաղ հեղափոխության։ Հայաստանի վարչապետը բարեփոխումների օրակարգով է, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը միասին։ Ես մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի վարչապետին և շնորհավորում եմ այն ամենի առթիվ, ինչին հասել եք»,-ասել է Յագլանդը։

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է՝ ընդգրկուն օրակարգով հանդիպում են անցկացրել։

«Հայաստանն իրականացրած հեղափոխությամբ ընդգծեց եվրոպական երկիր լինելու հանգամանքը։ Մեր երկրում իրականացրած հեղափոխությունն ամբողջովին տեղական գործընթաց էր, ոչ մի արտաքին ազդեցություն չկար։ Այդ հեղափոխությունը մեր ժողովրդի ցանկությունն էր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրել է, որ կասկած չկա մի հարցում՝ Հայաստանի իշխանությունների օրակարգում ժողովրդավարական բարեփոխումներն են և այդ ճանապարհին Հայաստանը Եվրոպայի խորհրդի մեծ փորձի կարիքն ունի մի շարք ուղղություններով։

Նշենք ՀՀ վարչապետ աշխատանյքային այցով Ստրասբուրգ է ժամանել երեկ ուշ երեկոյան։ Նա այսօր հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։

ՀՀ վարչապետն այսօր առաջին անգամ ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

Лента

Рекомендуем посмотреть