Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» կարճամետրաժ անիմացիոն ժապավենը «Իկար» ազգային անիմացիոն մրցանակն Է նվաճել «Ֆիլմ» գլխավոր անվանակարգում: Մուլտիպլիկացիայում «Օսկար»-ի ռուսական անալոգի պարգեւատրման արարողությունը կայացել Է Մոսկվայի միջազգային համալսարանում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Պարգեւները հանձնել են մշակույթի գործիչները, որոնց թվում Էին Ալեքսանդր Ֆիլիպենկոն, Վալերի Գարկալինը, Լեոնիդ Բարացը, կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցեւը եւ ուրիշներ:
Հաղթող մուլտֆիլմն ստեղծվել Է «Պետերբուրգ» անիմացիայի ստուդիայի կողմից 2018 թվականին: Ըստ սյուժեի, մայրը դստերը խնդրում Է ընդմիջում անել ծովում լողալու ընթացքում, աղջիկն սկսում Է դիտել լողափի իր հարեւաններին եւ նկատում Է, որ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակը տարբեր կերպ Է հոսում: «Ռեժիսոր» անվանակարգում առաջնության դափնին նույնպես բաժին Է հասել Նատալյա Միրզոյանին: Լեոնիդ Շմելկովի «Լոլան կենդանի կարտոֆիլ Է» մուլտֆիլմում պապիկի դերի համար լավագույն դերասան Է ճանաչվել Արմեն Ջիգարխանյանը: