Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի օպերային թատրոնի հետ - RadioVan.fm

Онлайн

Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի օպերային թատրոնի հետ

2019-04-09 22:40 , Культура, Шоу бизнес, 1658

Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի օպերային թատրոնի հետ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբշխությանը:

Օպերային թատրոնի լրատվականբաժնից հայտնում են, որ այսօր նախատեսված է Կ. Օրբելյանի աշխատանաքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ:

Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, ով ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի մեջև: Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով: Նախատեսված է նաև Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական ղեկավար Ջոն Ֆիշերի և մաեստրո Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը:

Աշխատանքային այցի շրջանակում Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում Կ. Օրբելյանը քննարկելու է համագործակցության հնարավոր տարբերակները, որոնց շարքում առաջնային կարևորություն ունի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության հյուրախաղային ցուցադրությունների կազմակերպումը:

Лента

Рекомендуем посмотреть