Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը կարող եք այցելել Մատենադարան՝ անվճար - RadioVan.fm

Онлайн

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը կարող եք այցելել Մատենադարան՝ անվճար

2019-04-09 17:44 , Культура, Шоу бизнес, 2273

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը կարող եք այցելել Մատենադարան՝ անվճար

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար Մատենադարանի մուտքը կլինի անվճար, իսկ զբոսավարի ծառայությունից օգտվել ցանկացողներն այդ ծառայության դիմաց պետք է վճարեն։

Որոշումը կայացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ի նիստում։ Այդ մասին «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Մատենադարանի պաշտոնական կայքի խմբագիր Արամ Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը ուժի մեջ է մտնելու ապրիլի 27-ից։

Որոշումը պայմանավորված է քաղաքացիների շրջանում մշակութային արժեքների հանրահռչակմամբ։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ՝ որոշակի խումբ մարդկանց համար արտոնություններ է սահմանված, որոնք վերջերս թարմացվել են՝ ուժի մեջ մտնելով 2019թ․ հունվարի 1-ից։

Այսպես՝անվճար այցելության արտոնություն տրվում է.

* Հատուկ դպրոցների սաներին, թոշակառուներին, զինծառայողներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկներիընտանիքների անդամներին,մինչև 6 տարեկան երեխաներին, I և II կարգի հաշմանդամներին, ԻԿՕՄ-ի անդամներին և ՀՀ թանգարանների աշխատողներին (համապատասխան փաստաթղթերով):

* Ռադիոգիդերը տրամադրվում են անվճար և 15 հոգանոց ու ավելի խմբերին:

* Տնօրենի հատուկ կարգադրությամբ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть