«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատի, բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չի հանդուրժի:
Նշենք՝ այսօր առավոտյան Նորագավիթի ավտոմաքսատուն այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սենյակներից մեկում տեսնելով անկյունում կեղտոտ վիճակում գցած հայկական եռագույնը՝ հրահանգել է աշխատանքից ազատելել այդ սենյակում աշխատողներին։
«Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք»,-հանձնարարել է գործադիրի ղեկավարը՝ հրահանգելով նաև կրճատել պարգևավճարները և սենյակը կարգի բերել։
Լրագրողների հարցին՝ հնարավոր չէ՞ր նկատողությամբ սահմանափակվել՝ Փաշինյանն ասելէ, որ՝ «ո՛չ», քանի որ կապված է դրոշի հետ։