Վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ)՝ նշելով, որ ՍԱՏՄ մասնագետների կողմից ձեռնարկվել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: