Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ծրագիրը - RadioVan.fm

Онлайн

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ծրագիրը

2019-04-09 13:36 , Культура, Шоу бизнес, 1113

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ծրագիրը

ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» խորագրով հեղինակային ծրագրում ներկայացված են արվեստի տարբեր ճյուղերը:

Արվեստասերները ծրագիրը դիտելու հնարավորություն կունենան ապրիլի 26-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի մատուցել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խորհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:

«Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ծրագիրը ներառում է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և այլ էֆեկտներ:

Ներկայացումն ընդգրկվել է 2019 թվականի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть