Онлайн

Մասնագետները կոչ են արել վերականգնել կործանման եզրին գտնվող Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

2019-04-09 13:13 , Культура, Шоу бизнес, 131

Մասնագետները կոչ են արել վերականգնել կործանման եզրին  գտնվող Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է, հայտնում է ermenihaber-ը:

Հայտնի է, որ մոտ 1500 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գևորգ վանական համալիրը երիտթուրքերի ժամանակաշրջանից մինչ օրս պարբերաբար ենթարկվել է գանձագողերի հարձակումներին ու ավերածություններին:

Թուրքական աղբյուրն անդրադարձ է կատարել այս թեմային և ընդգծել, որ եկեղեցին հատկապես վերջին տարիներին գանձագողերի ավերածությունների թիրախ է դարձել:

Մասնագետները ցանկանում են վերականգնել պատմական հայկական եկեղեցին և այն դարձնել զբոսաշրջության կենտրոն:

Ֆըրաթ համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Յուքսել Ասլանթաշը նշել է, որ նմանատիպ կառույցները պետք է վերականգնվեն:

«Այստեղ հայկական եկեղեցի է: Այն շահավետ է զբոսաշրջության տեսանկյունից: Կարող է որպես թանգարան և հնագիտական պուրակ շահագործվել», - ասել է Ասլանթաշը:

Մասնագետի խոսքով` Սուրբ Գևորգ եկեղեցին կարող է վերականգնվել այնպես, ինչպես նախատեսված էր վերականգնել Խարբերդի Քըզըլ (թուրքերենից թարգմանաբար` կարմիր) եկեղեցին:

Ասլանթաշը հայտնել է. «Քաղաքներն արդեն զբոսաշրջության առումով մշակույթ, սնունդ և երաժշտություն են վաճառում: Եթե կատարվեն անհրաժեշտ աշխատանքները, ապա կարծում եմ դա մեծ ներդրում կլինի մեր նահանգի տնտեսության մեջ»:

Лента

Рекомендуем посмотреть