Թուրքմենստանում Ֆրանկոֆոնիայի ազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում հնչել են Շառլ Ազնավուրի երգերը - RadioVan.fm

Онлайн

Թուրքմենստանում Ֆրանկոֆոնիայի ազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում հնչել են Շառլ Ազնավուրի երգերը

2019-04-08 21:31 , Культура, Шоу бизнес, 1125

Թուրքմենստանում Ֆրանկոֆոնիայի ազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում հնչել են Շառլ Ազնավուրի երգերը

Թուրքմենստանում Ֆրանսիայի, Հայաստանի և Ռումինայի դեսպանությունների մասնակցությամբ «Աշխաբադ» կինոթատրոնի դահլիճում ապրիլի 6-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված «Թուրքմենստանում ֆրանսերեն լեզվի ինստիտուտի» կազմակերպած ամենամյա հերթական միջոցառումը:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այս տարվա միջոցառումը նվիրված է եղել աշխարահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Թուրքմենստանի ֆրանսախոս աշակերտների, ուսանողների և երիտասարդների մասնակցությամբ կայացել է Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի թեմայով ֆրանսերեն լեզվով շարադրության, Ազնավուրի երգերի կատարման և ֆրանսիական թեմատիկայով նկարչական աշխատանքների մրցույթ:

Ներկաներին ելույթներով ողջունել են Թուրքմենստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելաուսը (Francois Delahousse), Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանը, Ռումինայի դեսպան Սորին Վասիլու Մոլդովանը (Sorin Vasile Moldovan), և տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին հանձնել պարգևներ, որոնց թվում երկու գլխավոր մրցանակ՝ երկշաբաթյա ուղևորություն դեպի Փարիզ:

Лента

Рекомендуем посмотреть