Միավորել ԵՄ անդամ մի քանի երկրի և հայ դերասանների. «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծ - RadioVan.fm

Онлайн

Միավորել ԵՄ անդամ մի քանի երկրի և հայ դերասանների. «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծ

2019-04-08 11:16 , Культура, Шоу бизнес, 1349

Միավորել ԵՄ անդամ մի քանի երկրի և հայ դերասանների. «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծ

Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կիրականացնի «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը: Այն նպատակ ունի մեկ ներկայացման մեջ միավորել Եվրամիության անդամ մի քանի երկրի և հայ դերասանների:

Ծրագրի յուրահատկությունն այն է, որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալու իր լեզվով: Բեմադրվելու է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացումը (պիեսի բեմական տարբերակն ու բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի):

Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երևանում,այլև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս, Կապան):

Երևանյան ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:

Лента

Рекомендуем посмотреть