«Փոքր մարդու» թեման․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ինքնասպանը» պիեսի առաջնախաղը - RadioVan.fm

Онлайн

«Փոքր մարդու» թեման․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ինքնասպանը» պիեսի առաջնախաղը

2019-04-07 23:03 , Культура, Шоу бизнес, 1625

«Փոքր մարդու» թեման․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ինքնասպանը» պիեսի առաջնախաղը

Նիկոլայ Էրդմանի 1982 թվականին գրված «Ինքնասպանը» պիեսը բարձրացավ Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ:

Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 6-ին:

«Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ երկար փնտրում էի որևէ թեմատիկ գործ: Որոնումների ընթացքում ծանոթացա Նիկոլայ Էրդմանի արվեստին: Ընթերցեցի նրա «Մանդատ» և «Ինքնասպանը» պիեսները: Նախընտրեցի բեմադրել երկրորդը: Այդ պիեսում բարձրաձայնվում են անհատինվերաբերող հարցեր: Այն արդիական է, քանի որ անգամ մեր օրերում, երբ անհատի կարծիքը տարբերվում է ամբոխի կարծիքից, նրան սկսում են խժռել, կուլ տալ: Իհարկե, այդ ամբոխն ավելի շատ սոցցանցերում էայսօր, բայց շարունակում է խժռել անհատին», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բեմադրության հեղինակ Նորա Գրիգորյանը։

Նա շեշտեց, որ պիեսում գործող կերպարների երկխոսությունների միջոցով բարձրաձայնվում են կենցաղային բազմաթիվ հարցեր: «Խորեոգրաֆ Արա Ասատուրյանի հետ փորձել ենք գլխավոր հերոսի՝ Պոդսեկալնիկովի հոգեվիճակը, հույզերն ու ապրումները, գլխում կատարվող ամեն բան ներկայացնել շարժման, պարի միջոցով և ցույց տալ, թե ինչպես է նա ընկալում այլ մարդկանց»,-պատմեց Գրիգորյանը:

Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։

Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ իր ուզածին պես։

Պիեսի հիմքում անհատի և իշխանությունների միջև ստեղծված հարաբերություններն են, պայքարը հանուն անձի ազատության։

Պիեսում արծարծվում է «փոքր մարդու» թեման, որին արվեստասեր հանրությունը ծանոթ է Գոգոլի, Չեխովի, Դոստոևսկու և այլ նշանավոր ռուս գրողների ստեղծագործություններից։ «Փոքր մարդը» պայքարում է հալածանքի, անհատականության ոչնչացման դեմ։

Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Արման Ղազարյանը, Լալիտա Բուկիան, Լիանա Սևումյանը, Լեվ Նալբանդյանը, Անուշ Սարգսյանը, Գոռ Համբարձումյանը, Արման Մեժլումյանը, Յուրի Սաշնիկովը, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Աննա Բալանդինան, Ելենա Եսայանը, Սերգեյ Գրիգորյանը, Ալեքսանդր Հայրապետյանը:

Ներկայացման բեմանկարիչն է Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը՝ Ինեսա Սևունցը, պարերի բեմադրողը՝ Արա Ասատուրյանը։

Лента

Рекомендуем посмотреть