Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային երաժշտական մրցույթը. ժյուրին կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը - RadioVan.fm

Онлайн

Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային երաժշտական մրցույթը. ժյուրին կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը

2019-04-07 13:25 , Культура, Шоу бизнес, 1390

Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի 15-րդ միջազգային երաժշտական մրցույթը. ժյուրին կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը

Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին ղեկավարելու է մեծանուն դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։

Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ երաժշտական մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների՝ նրանց ընձեռելով մասնագիտական առաջընթացի հնարավորություններ, իսկ գլխավոր առաքելությունն է մասնակից երաժիշտների միջոցով ամբողջ աշխարհում տարածել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այդ նպատակով մրցույթի պարտադիր կատարման ծրագրում ներառված են Խաչատրյանի ստեղծագործությունները։

Անցած 15 տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ դափնեկիրները հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում, բարձրացնում են Արամ Խաչատրյանի անունը, նաև դառնում այլ հեղինակավոր մրցույթների հաղթողներ։ Մրցույթը բազմաթիվ հայտնի անուններ է տվել երաժշտական աշխարհին: Նրանց թվում են Ֆյոդր Ռուդինը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Յարոսլավ Նադրզիցկին, Նարեկ Հախնազարյանը և այլք:

Խաչատրյանի մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Лента

Рекомендуем посмотреть