Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» պիեսը կբարձրանա Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ - RadioVan.fm

Онлайн

Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» պիեսը կբարձրանա Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ

2019-04-07 10:00 , Культура, Шоу бизнес, 2179

Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» պիեսը կբարձրանա Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ

Նիկոլայ Էրդմանի 1982 թվականին գրված «Ինքնասպանը» պիեսը կբարձրանա Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ: Բեմադրության հեղինակը Նորա Գրիգորյանն է։

Ներկայացման առաջնախաղերը նախատեսված են ապրիլի 6-7-ին:

Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։
Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ իր ուզածին պես։

Պիեսի հիմքում անհատի և իշխանությունների միջև ստեղծված հարաբերություններն են, պայքարը հանուն անձի ազատության։

Պիեսում արծարծվում է «փոքր մարդու» թեման, որին արվեստասեր հանրությունը ծանոթ է Գոգոլի, Չեխովի, Դոստոևսկու և այլ նշանավոր ռուս գրողների ստեղծագործություններից։

«Փոքր մարդը» պայքարում է հալածանքի, անհատականության ոչնչացման դեմ։

Ներկայացման բեմանկարիչն է Արթուր Հարությունյանը, զգեստների նկարիչը՝ Ինեսա Սևունցը, պարերի բեմադրողը՝ Արա Ասատուրյանը։

Лента

Рекомендуем посмотреть