Онлайн

Ինքնատիպ ուղեցույց՝ հայերի պատմական հայրենիքով. Գլենդելում կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը

2019-04-06 16:51 , Культура, Шоу бизнес, 152

Ինքնատիպ ուղեցույց՝ հայերի պատմական հայրենիքով. Գլենդելում կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ապրիլի 9-ին կկայանա Մեթյու Կարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը՝ հայտնում է Asbarez-ը։

Աղբյուրի համաձայն, 312 էջանոց գիրքը պատկերազարդված է լուսանկարներով եւ ծառայում է որպես ինքնատիպ ուղեցույց՝ հայերի պատմական հայրենիքով, ներառյալ Արեւմտյան Հայաստանը, որն այժմ գտնվում է Թուրքիայի կազմում։

Գիրքը ապրիլի 11-ին կներկայացվի նաև Ֆրեզնոյում՝ Կալիֆորնիայի պետական համալսարանում։

Մեթյու Կարանյանը ԱՄՆ-ում ապրող հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նա իրավագիտություն է դասավանդում Փասադենա քաղաքում։ Մի քանի տարի նա դասավանդել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Лента

Рекомендуем посмотреть