ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ստորագրել է 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» հայտարարելու մասին հռչակագիր:
Հռչակագրում թիվս այլ ցեղասպանությունների հղում է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս-Անջելեսում ապրիլը հռչակվել էր «Հայոց պատմության ամիս»: