Թուրքիայում ոստիկանները ահազանգի հիման վրա հայտնաբերել են Կոմմագենի հայ արքա Անտիոքոսի մարմարե արձանը՝ գրությունով։
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ոստիկանները Բալըքեսիր նահանգում կանգնեցրել են դեպի Չանաքքալե ուղևորվող մի մարդատար մեքենա և խուզարկության ժամանակ հայտնաբերել Կոմմագենի հայոց արքա Անտիոքոսի մարմարե արձանը՝ «Կոմմագենեի թագավորթյան արքա Անտիոքոսի վերջին հանգրվանը» գրությամբ։
Մասնագետները հիշյալ արձանը գնահատել են 250 հազար եվրո։